Խաչմաչ․ Իդիլիական կյանք Վարանդա գետի մոտ
Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղը Ստեփանակերտից 25 կիլոմետր հեռավորության վրա է։ Մի քանի օր անցկացրինք Մարդիյանների ջերմ ու հյուրընկալ ընտանիքում։ Տան հինգ երեխաներն ու նրանց ընկերները պնդեցին, որ խաղանք իրենց հետ, ապա ցույց տվին գյուղի բոլոր ծակուծուկերը՝ Շոշկավանքը, գյուղի դպրոցը, նույնիսկ տեղի գերեզմանատունը։ Եթե մինչ 2020 թվականի Արցախյան պատերազմը թշնամին ըստ էության ավելի շատ գաղափար էր, քան իրականության մաս, այժմ ադրբեջանական պոստերը երևում են ընտանիքի տան պատուհաններից։ Ահա Խաչմաչ գյուղի հովվերգական կյանքի պատկերը։

Երբ հասանք, Մանվել Մարդիյանն ու իր մայրը՝ Գոհարը, հաց էին թխում, իսկ երեխաները վազվզում, խաղում, հեծանիվ էին քշում այգում։



Կովեր, ճագարներ, հավեր․․․ «Ամեն ինչից էլ ունենք», – ասում ա Մանվելը։



Ի՜նչ հավես ա երեխաներին հետևել իրենց երկիր, որտեղ խաղերն անընդհատ փոխում են կանոնները, իսկ գյուղի միակ խանութը միայն պաղպաղակ առնելու համար ա:





Խաչմաչը փոքր ու հարմարավետ (~200 հոգանոց) գյուղ ա, էնպես որ բոլոր ճանապարհները տանում են գյուղի դպրոց։ Ներսում պատին փակցված է՝ «Շունչդ տուր, հոգիդ, բայց հայրենիք մի տուր թշնամյանց»։ 2016-ի քառօրյա պատերազմից հետո ավելացավ մեկ այլ պաստառ՝ «Արևաձագը Արցախում թո՛ղ միշտ խաղաղ բացվի»։






Խաչմաչի սպիտակ քարերի միջից ծիկրակում է կանաչը, ոնց որ ասեղնագործած լինի։




Մանվելը մեզ տանում ա գյուղի գերեզմանոց ու կանգ առնում, որ ողջունի իր նախնիներին։


Ապա զբոսնում ենք գյուղում, սրճում հարևաններից մեկի տանը։ Իրենց կատուն բակում խաղում ա իր կռվարար ձագուկի հետ։


Հետ ենք գալիս Մարդիյանենց տան բակ։ Երեխաների կողքով անցնում ա Մոնթեի հայտնի ցիտատով մեքենա։




Ու հանկարծ՝ մի էշ վերադառնում ա տուն, էշին պետք ա ճամփա տալ։

Մանվելի դստրիկը ներկայացնում ա կատվին՝ «Անունն Արամ ա։ Դասարանցուս անունով եմ դրել»։

Ընթրիքի ժամն ա։


Մյուս օրը նորից ճամփա ենք ընկնում։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեքստը՝ Նարե Նավասարդյանի