Դեպի Արցախի հյուսիսային նոր սահման՝ Մաղավուզ

Վերջին անգամ երբ Արցախում էինք, պատերազմ էր, ու Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչները պատսպարվել էին մոտակա անտառներում։ Պատերազմից հետո Մաղավուզը՝ ադրբեջանցիքի դիրքերից տասնյակ կմ հեռու, դարձավ ռուս խաղաղապահների վերջին պոստը հյուսիսից։ Փետրվարին որոշեցինք կրկին այցելել մաղավուզցիքին՝ այս անգամ հենց իրենց հայրենի գյուղում։

Ստեփանակերտի ճանապարհին անցնում ենք ռուս խաղաղապահների մի քանի անցակետերով։
— Զենքե՞ր։ Զինվորականնե՞ր, – հարցնում են։

— Չկա, – պատասխանում ա վարորդը ու բոլորը գլխով են անում։

Arstakh Up Close by Narek Aleksanyan
Artsakh Up Close Maghavuz travelogue Narek Aleksanyan

Երբ անցնում ենք Շուշիի մուտքի մոտով, որտեղ հիմա ադրբեջանցի զինվորականներ են, ուղևորներն առաջ են գալիս, որ ավելի լավ տեսնեն թշնամու դրոշը։ Լրագրողներից մեկը Լորկայա ցիտում՝ «Բոլորիս էլ հետաքրքրում է, թե ինչն է կարող մեզ ցավեցնել»։

 

Azerbaijani flag Shushi

Ստեփանակերտի մուտքի մոտի վահանակը մեզ տեղեկացնում է, որ Պուտինը 2020 թվի «Տարվա մարդն» է ըստ տեղական մի ամսագրի։

Putin Person of the Year Artsakh

Ստեփանակերտում կյանքը եռում է։ Մասամբ որովհետև այստեղ են Շուշիից ու Հադրութից տեղահանվածները։ Այնուամենայիվ, էն ռեստորաններում, որտեղ առաջ կհանդիպեիր անհանգստացած սերժանտ-մայորների, հիմա հանդիպում են դպրոցականները։ Խաղաղապահները քայլում են փողոցներով, տեղացիներից ուղղություն են հարցնում։ Ծանր են լվացքի պարանները, գիշերով վառ են լույսերը։

Stepanakert 2021 Artsakh Up Close
Stepanakert buildings
Stepanakert 2021
Stepanakert 2021 Artsakh Up Close
Russian peacekeepers in Stepanakert

Խփած շուկան վերականգնել են։ Թարմ հացի հոտն ու ամենօրյա խոսակցությունների պատառիկները կախված են օդում։

Stepanakert street photography
Stepanakert market
Karine Stepanakert market

Կարինեն պատմում է, որ պատերազմի ընթացքում ասել է իր իննամյա թոռանը, որ երբ նա մեծանա նույնպես պատերազմ է գնալու։
— Տատա, բա որ ինձ սպանե՞ն, ասեց։
Ծիծաղում է։

Stepanakert Bus Station

Մարտակերտ գնացող գազելի տոմսեր ենք առնում ավտոկայանից։ Տոմսարկղի կողքի հնաոճ սրճարանում սուրճ ենք խմում, սպասում մեկնելու ժամին։

Stepanakert Bus Station Cafe

Քրիստոսի հայացքի ներքո մի ժամից Մարտակերտում ենք։ Դե, ասում էին՝ Ղարաբաղում էլ հեռու տեղ չկա։

Martakert Artsakh

Մինչև Մաղավուզ՝ հյուսիսից նախավերջին գյուղը, տաս րոպե ա։

Artsakh Up Close a road

Երբ հասնում ենք նրանց տան մոտ, Արտուշը խոզերին ա կերակրում, իսկ Արմենուհին գործում ա։

Artush from Maghavuz Artsakh
Armenuhi from Maghavuz Artsakh

Արմենուհին պատմում ա, որ նորածին թոռնիկի համար կոմբինեզոն ա գործում։ Փոքրիկի երեսնամյա հայրը՝ Անդրանիկը, զոհվեց նոյեմբերին Շուշիում, էդպես էլ երկրորդ որդուն չտեսավ։

Areg Hayryan
Andranik Hayryan Yerablur

Նորածին Արեգը հիմա մոր ու եղբոր հետ Երևանում ա։

Ցույց ենք տալիս Արմենուհուն ու Արտուշին նրանց լուսանկարները անտառից։ Պատերազմի ողջ ընթացքում նրանք՝ հրացաններն ուսերին, պատսպարվում էին մոտակա անտառներում ու պնդում, որ ամուր կանգնած են իրենց հողին։

Armenuhi from Maghavuz Artsakh

– Ինչ լավ ժամանակներ էին։ Էտ ժամանակ չգիտեի էլ, որ լավ ժամանակներ են, – ասում է Արմենուհին, – մեկ-մեկ զարմանում եմ, որ չեմ գժվում։ Թվում ա՝ հեսա դուռը կբացի, տուն կգա մեզ համար հեքիաթի աշխարհ ենք ստեղծել էստեղ՝ գյուղում, իսկ Եռաբլուրը դաժան աշխարհն ա՝ իրականությունը։

Արմենուհին պատմում է, թե ինչքան ուշադիր ու քնքուշ էր Անդրանիկը, թե ոնց էր կարողանում ամենուր տեսնել գեղեցիկը։ Ապա ավելացնում․

– Հույս ունեմ ոչ մի մայր՝ նույնիսկ ադրբեջանցի մայր, չի զգա էն, ինչ ես եմ զգում։

dawn in Maghavuz

Մաղավուզում հատկապես գեղեցիկ է արևածագը։

Artush breakfast in Maghavuz

Մյուս օրը, Արմենուհու տանը նախաճաշելուց հետո, գնում ենք անտառում հանդիպած մյուս մաղավուզցիքին տեսնելու։

Ութսուներեքամյա Լիդան մենակ է ապրում, ասում է, որ հորիզոնին միանգամից կնկատի ցանկացած անցնող ադրբեջանցու։ Պատերին տարբեր տարիների օրացույցեր են՝ կարծես հավաքածու է։

Նորան պատմում է, որ տեսել է մի քանի խաղաղապահների, երբ եկեղեցի է գնացել ու նույնիսկ մի հավ է նրանց նվիրել։ Ասում է, որ շատ ուրախացան։

Grandma Nora from Maghavuz, Artsakh

– Բայց ինչու՞ վերադարձաք, – հարցնում եմ ես, մտածելով, որ Երևանում ավելի ապահով կլիներ։

– Ես իմ վեց երեխաներին էս սարերում երգելով եմ մեծացրել, – պատասխանում է։

Maghavuz, Artsakh

Հետո իր սենյակում գաղտնի պատմում է, որ տասնյոթ էր, երբ իրեն ամուսնացրին։ Նորան ասում է, որ առաջին ամիսն անընդհատ փորձում էր փախչել։

— Իմ համար չէր, ես շատ էի սիրում կարդալ, ուզում էի ուսուցչուհի դառնալ։

Children of Maghavuz Artsakh

– Մեր գյուղը թուրքերից չորս կիլոմետր էն կողմ ա։ Դրա համար ստեղ ենք տեղափոխվել, – պատմում է դեղին բաճկոնով տղան, ապա պարծենում, որ բոլորից մեծ է, – կովերը անընդհատ թուրքերի կողմն էին գնում։ Իսկ գիտե՞ս, որ ես ամբողջ պատերազմ ստեղ եմ էղել պապայի հետ։
– Սուտ ա ասում, – միջամտում է մայրը, – իհարկե միանգամից էրեխեքին Երևան ուղարկեցինք։

Old letters Artsakh

Նրանց տան բակում ռուսերեն ու հայերեն նամակների մի կույտ կա։ Նամակներից մեկում՝ «Բա ո՞նց ես քնում էդտեղ մենակ», մյոնցւսում՝ «Անուշիկը մեծացել ա։ Մենք իրան մի բան հայերեն ասում ենք, ինքը ռուսերեն պատասխանում ա»։

Հայոց բանակի օրն ա։ Հուշարձանին մոտեցող գյուղացիք մի պահ դիպչում են ամեն սալիկին՝ մի պահ ափով դրանք տաքացնելով։

Maghavuz Memorial

Արտուշը քննող հայացքով չափում ա պատը։ Շուտով իրա որդի Անդրանիկն ու տասնութամյա Վահե Վերդյանը Մաղավուզից նույնպես կհիշատակվեն այստեղ։

Դպրոցի տնօրենն ու Անդրանիկի քիմիայի ուսուցիչն արդեն ավելացրել են իր դիմանկարն ու կենսագրությունը դասարաններից մեկի պատին։ Բոլորի կենսագրությունները պատմում են ընկերասեր ու ժրաջան տղաների մասին։  Միջանցքում Առաջին արցախյանի զոհերի դիմանկարների վերևում Եղիշեի ցիտատի երկրորդ մասն է․ «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն»։ Բայց ո՞վ կարա ասի էս տղաներից քանիսն են, որ իմացյալ մահով զոհվեցին։

Maghavuz, Artsakh at night
Հետ գալու ճամփին լուսինն արևի պես պայծառ ա փայլում։ Լուսավորում ա ամբողջ գյուղը։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Տեքստը՝ Նարե Նավասարդյանի

Facebook
Telegram
Email
Twitter

© 2021 Narek Aleksanyan

Sponsored by Creative Armenia